Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Կամոյի Սողոմոնյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի, Ա. Ավդալյան փողոց 26 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0034-0021 կադաստրային ծածկագիրը կրող, Աշոտ Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում՝ նկուղային մասով մեկ հարկանի բնակելի տան, պարսպի և ծածկի կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարաարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։