Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 152-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2025 թվականի N 152-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՀԱՐՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ (ԶԻՆԱՆՇԱՆ,ԱՆՎԱՆՈՒՄ ԵՎ ԱՅԼՆ) ՈՐՊԵՍ ՕՐԵՆՔՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ,ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ,ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ,ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1 և 24 կետերով,,«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի  նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․

1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին՝ Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող գործող օբյեկտում՝ (կաթնամթերքի վերամշակման արտադրամաս) 2025 թվականի ընթացքում, որպես ֆիրմային անվանում օգտագործել «Գոռավան» բնակավայրի անվանումը:

2.Անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանից որպես տեղական տուրք գանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 2025 թվականի համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին Ահարոն Ղարիբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner