Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Արտակի Ներսիսյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի, Ա. Խաչատրյան փողոց 64 հասցեում գտնվող, 03-049-0033-0008 կադաստրային ծածկագիրը կրող, Խաչիկ Արտակի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում՝ /ի լրումն 01.03.2017թ. N 03 նախագծման թույլտվության/ մեկ հարկանի բնակելի տուն, օժանդակ շինություններ և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 1 /մեկ/ տարի ժամկետով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Խաչիկ Արտակի Ներսիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։