Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի՝ Լաերտ Նորայրի Մանուկյանի դիմումը` համայնքի ավագանին որոշում է
1. Թույլատրել քաղաքացի՝ Լաերտ Նորայրի Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող Վեդի համայնքի Պուշկինի փողոցի թիվ 1շ-2 հասցեում, 03-004-0026-0127 կադաստրային ծածկագրով 0,00504 հա բնակելի կառուցապատման հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Պուշկինի փողոցի 1/22 հասցեում գտնվող 03-004-0026-ից կադաստրային ծածկագրով 0,00155 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով, որը կազմում է 29104 (քսանինը հազար մեկ հարյուր չորս ) դրամ, օտարել քաղաքացի Լաերտ Նորայրի Մանուկյանի հողամասի ընդլայնման նպատակով: |