Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշման դրույթները և հաշվի առնելով Գառնիկ Ռոբերտի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ,
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-095-0301-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.91972 հա և 03-095-0301-0023-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.07028 հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Գառնիկ Ռոբերտի Մանուկյանին՝ մինչև 31.12.2025 թվականը։
2. Սահմանված կարգով քաղաքացի Գառնիկ Ռոբերտի Մանուկյանի հետ կնքել 03-095-0301-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.91972 հա և 03-095-0301-0023-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.07028 հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-095-0301-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.91972 հա և 03-095-0301-0023-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.07028 հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 5000/ հինգ հազար/ ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշմանը կից հողամասի հատակագիծը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գառնիկ Ռոբերտի Մանուկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։