Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի գրությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0074-0046 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկից՝ թիվ 3, 4, 5 և 6 սենյակները 69.7 քմ /հատակագծի համաձայն/ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատախազության հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր: |