Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավար Գ.Սարգսյանս, քննության առնելով Ալիմա Սողոմոնի Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պարզեցի.
1.Նկարագրական մաս.
Ալիմա Սողոմոնի Խաչատրյանը (ծնված՝ 01.07.1956թ., անձնագիր՝ AT 0523105, տրված՝ 025-ի կողմից 15.07.2020թ., ՀԾՀ 5107563260), հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու իր պարտականությունը, ինչի կապակցությամբ 19.08.2024 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերությամբ, 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ:
Ալիմա Սողոմոնի Խաչատրյանին ուղարկվել է ծանուցում՝ /հիմք 26.08.2024 թվականի թիվ 2950/ վարչական վարույթի հարուցման մասին, որով վերջինիս առաջարկվել է ներկայանալ վարչական գործով լսումներին և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ալիմա Սողոմոնի Խաչատրյանը վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել /հիմք փոստային առաքանի՝ LO 124168773 AM/, սակայն վարչական վարույթի լսմանը չի ներկայացել, ինչպես նաև նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին, ուստի Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննվեց վերջինիս բացակայությամբ:
2.Պատճառաբանական մաս.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.1 Վեդի համայնքի կողմից 19.08.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Ալիմա Սողոմոնի Խաչատրյանին՝ նույն համայնքում սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0201-0006/ հարկի գծով 2008-2020թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 37.987 /երեսունյոթ հազար ինը հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 25.480 ՀՀ դրամ, տույժ՝ 12.507 ՀՀ դրամ:
2.2. Վեդի համայնքի կողմից 19.08.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Ալիմա Սողոմոնի Խաչատրյանին՝ նույն համայնքում սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0009-0005-001/ հարկի գծով 2008-2020թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 195.201 /մեկ հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր մեկ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 130.392 ՀՀ դրամ, տույժ՝ 64.809 ՀՀ դրամ:
2.3. Վեդի համայնքի կողմից 19.08.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Ալիմա Սողոմոնի Խաչատրյանին՝ նույն համայնքում սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0009-0005/ հարկի գծով 2012-2020թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 67.744 /վաթսունյոթ հազար յոթ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 46.239 ՀՀ դրամ, տույժ՝ 21.505 ՀՀ դրամ:
2.4. Վեդի համայնքի կողմից 19.08.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Ալիմա Սողոմոնի Խաչատրյանին՝ նույն համայնքում սեփականության իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0201-0006/ հարկի գծով 2021-2023թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 7.149 /յոթ հազար մեկ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 5.880 ՀՀ դրամ, տույժ՝ 1.269 ՀՀ դրամ:
2.5. Վեդի համայնքի կողմից 19.08.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Ալիմա Սողոմոնի Խաչատրյանին՝ նույն համայնքում սեփականության իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0009-0005/ հարկի գծով 2021-2023թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 33.519 /երեսուներեք հազար հինգ հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 27.806 ՀՀ դրամ, տույժ՝ 5.713 ՀՀ դրամ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 1-ին հոդվածի համաձայն` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Նույն Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։
Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․
«1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները:
2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։
Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․
«1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)
2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։
Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
4. Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-61-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Ալիմա Սողոմոնի Խաչատրյանից հօգուտ Վեդի համայնքի բյուջե գանձել ընդամենը` 341.300 /երեք հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ գումար՝ որպես Վեդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի հարկի պարտավորության գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: