Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գինեվետ, Նոր Ուղի, Արալեզ, Այգավան, Փոքր Վեդի և Վեդի քաղաքային բնակավայրերում գտնվող գազատարները անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, անորոշ ժամկետով՝

1.1 Գինեվետ բնակավայրում (վկայական՝ N 08122023-03-0101 ) առկա գազատար՝ D=76 մմ՝ 286.8 գծմ, հենասյուն՝ D=100 մմ՝ 55 հատ:

1.2 Նոր Ուղի բնակավայրի Կ. Հունանյան փողոցում (վկայական՝ N 08122023-03-0112 ) առկա գազատար՝ D=57 մմ՝ 399.9 գծմ, D=108 մմ՝ 763.1 գծմ, D=133 մմ՝ 180.4 գծմ, D=219 մմ՝ 21.7 գծմ, հենասյուն՝ D=100 մմ՝ 234 հատ, D=130 մմ՝ 4 հատ, D=200 մմ՝ 2 հատ:

1.3. Արալեզ բնակավայրի Վ. Համբարձումյան փողոցում (վկայական՝ N 06122023-03-0049 ) առկա գազատար՝ D=57 մմ՝ 375.4 գծմ, D=108 մմ՝ 398.6 գծմ, հենասյուն՝ D=100 մմ՝ 152 հատ, հենասյուն՝ D=150 մմ՝ 2 հատ:

1.4. Արալեզ բնակավայրի Ա. Խանջյան փողոցում (վկայական՝ N 08122023-03-0104 ) առկա գազատար՝ D=57 մմ՝ 211.2 գծմ, D=108 մմ՝ 257.4 գծմ, հենասյուն՝ D=50 մմ՝ 41 հատ, հենասյուն՝ D=100 մմ՝ 43 հատ:

1.5 Այգավան բնակավայրում (վկայական՝ N 08122023-03-0109 ) առկա գազատար՝ D=57 մմ՝ 116.8 գծմ, D=108 մմ՝ 1366.8 գծմ, հենասյուն՝ D=100 մմ՝ 216 հատ, հենասյուն՝ D=50 մմ՝ 23 հատ:

1.6 Փոքր Վեդի բնակավայրում (վկայական՝ N 08122023-03-0106 ) առկա գազատար՝ D=57 մմ՝ 391.4 գծմ, D=76 մմ՝ 242.7 գծմ, D=89 մմ՝ 173.4 գծմ, D=159 մմ՝ 7.6 գծմ, հենասյուն՝ D=100 մմ՝ 119 հատ, հենասյուն՝ D=200 մմ՝ 2 հատ:

1.7 Վեդի քաղաքային բնակավայրի՝ Արտակ Խաչատրյան, Գագիկ Բարսեղյան, Մանուկ Սահակյան, Լոլա Վարդանովա, Մանվել Ղահրամանյան, Գարեգին Նժդեհ, Վահագն Գասպարյան, Արմեն Բազոյան և Տիգրան Մեծ փողոցներում (վկայական՝ N 07122023-03-0085 ) առկա գազատար՝ D=57 մմ՝ 1267.9 գծմ, D=76 մմ՝ 1034.8 գծմ, D=108 մմ՝ 1175 գծմ, D=133 մմ՝ 444.2 գծմ, D=219 մմ՝ 178.2 գծմ, D=273 մմ՝ 17.7 գծմ, հենասյուն՝ D=100 մմ՝ 611 հատ, հենասյուն՝ D=150 մմ՝ 69 հատ, հենասյուն՝ D=200 մմ՝ 2 հատ:

2. Սահմանված կարգով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել գույքերի անհատույց օգտագործման պայմանագիր և կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքերի փոխանցման գործընթացը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner