Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Դանիել Արամի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի 03-049-0112-0007 ծածկագիրը կրող /վկայական 2604024/ գյուղատնտեսական նշանակության 3.0հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դանիել Արամի Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։