Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մարինե Վերդյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Մարինե Վերդյանին տալ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի, Գործարանային փողոց 2/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն,) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Մարինե Վերդյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարինե Վերդյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: