Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արտակ Բազիկյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1.Անհատ ձեռնարկատեր Արտակ Բազիկյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում, Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 47/10 հասցեում գործող առևտրի օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառքի իրականացման թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Արտակ Բազիկյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102374 հաշվեհամարին վճարել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արտակ Բազիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: