Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 08-ի թիվ 714-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Բաբկեն Ավագի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-004-0026-0168 ծածկագիրը կրող 0,01033 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքը սահմանակից է համայնքային սեփականություն հանդիսացող 0,00104 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության չկառուցապատված հողատարածքին /ծածկագիր՝ 03-004-0026-0169/, ելնելով օտարվող հողամասի դիրքից և չափերից, հաշվի առնելով այն, որ քաղաքաշինական նորմերով նախատեսված չեն հողամասի օտարման սահմանափակումներ, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. Բավարարել քաղաքացի Բաբկեն Ավագի Պետրոսյանի խնդրանքը և Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Պուշկինի փողոց 1-ին նրբանցք 1/1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից, 0,00104 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը դրա կադաստրային արժեքի 100% չափով վճարի՝ 19529 ՀՀ դրամի վճարման պայմանով ուղղակի վաճառքի կարգով օտարել Բաբկեն Ավագի Պետրոսյանին։
2. Սույն որոշումից ծագող իրավունքները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |