Բովանդակություն * | Ս/թ-ի հուլիսի 1-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի քարտուղարը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ: Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ բնակավայրի կողմից կատարման ենթակա հանձնարարականների կատարման ընթացքին, նշեց, որ անհրաժեշտ է ակտիվ միջոցներ ձեռնարկել հարկային պարտավորությունների գանձման ոււղությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային եկամուտների հավաքագրումը թերի է կատարվում: Նշեց, որ տարվա վեց ամիսների ընթացքում հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ իրականացված վարչարարության արդյունքում հնարավոր է եղել ապահովել ֆինանսական միջոցների զգալի հոսք և պետք է հետևողական լինել նշված աշխատանքների կատարման շարունակականությունն ապահովելու համար: Համայնքի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև քաղաքաշինության, առևտրի և գովազդի ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ պետք է պարբերաբար շրջայցեր կատարել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր, առկա խնդիրների վերհանման և դրանց համակարգային լուծում տալու ուղղությամբ: Կարևորեց այդ աշխատանքների կատարման գործում աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ու վարչական ղեկավարների համագործակցությունը՝ հայտնաբերելու և կանխարգելելու ՀՀ օրենսդրությամբ և համայնքի ավագանու որոշումներով սահմանված կարգի խախտումներով քաղաքաշինության, ինչպես նաև առևտրի ոլորտում գործունեության իրականացումը և գովազդի տեղադրումը: Համայնքի ղեկավարը անրադարձավ նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանմանը, նշելով որ ինքը ևս հետևողական է լինելու աշխատակազմում ներդրված աշխատանքային կարգապահության պահպանմանը և իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու է համապատասխան միջոցներ իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարող աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ամփոփելով խորհրդակցությունը, համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |