Վեդի համայնքի հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 17-ից 18-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում՝ 29-րդ անգամ անցկացվելու է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը։
Աթլետիկական հուշամրցաշարին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության՝ Երևան, Արտաշատ, Գյումրի, Վանաձոր, Կապան, Էջմիածին քաղաքների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության հավաքական թիմերը ավելի քան 125 մարզիկ։
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 16։00-ին։
Բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք մարզադաշտ ներկա գտնվելու գեղեցիկ միջոցառմանը։