Ավագանու որոշում N 94-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 15 հոկտեմբերի 2025 թվականի N 94-Ա | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԳԱՅԱՆԵ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2025 թվականի հերթական նստաշրջանի նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Գայանե Սեդրակյանը տեղեկացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հուլիսի 02-ի N 2295 գրությամբ ներկայացված ժամկետում Գայանե Սեդրակյանի կողմից 2025 թվականի հուլիսի 07-ին ներկայացված զեկուցագիրը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2025 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում, 2025 թվականի փետրվարի 12-ի, մարտի 12-ի, ապրիլի 16-ի, մայիսի 21-ի, հունիսի 18-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գայանե Սեդրակյանի բացակայությունները համարել հարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -22 ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
| | Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.12 Կբ)
|
 |
(14.82 Կբ)
|
 |
(13.02 Կբ)
|
|
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|