02.12.24
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային բաց լսում՝ Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ:Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված բյուջեի նախագծի վերաբերյալ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել vedimunicipality@gmail.com ...
Մանրամասն |
|
27.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Շաղափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․ Շաղափ, Արարատյան 17) տեղի կունենա «Ս․Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի տրավերտինների հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները ...
Մանրամասն |
|
20.11.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.11.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
|
|
19.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նորաշեն» ՆՏԱԿ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լուսաշող բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդու համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել Շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
18.11.24
«ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԸ» ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
|
Արցախցի մեր հայրենակիցների համար,Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի շրջանակում դրամաշնորհային մրցույթում Վեդի համայնքի կողմից ներկայացված և հաղթող ճանաչված «Մեր բոլորի համայնքը» ծրագիրը սկիզբ է դնում մի նոր նախաձեռնության։Նախագծի շրջանակում իրականացնում է տեղահանված կանանց ընտանիքների մասնագիտական ուսուցման մրցույթ։Ծրագրին կարող են դիմել՝* 2023թ. սեպտեմբեր ամսից Արցախից բռնի տեղահանված և Վեդի համայնքում բնակվող կանայքԾրագրի չափորոշիչներին համապատասխանող և ծրագրում ներառված ընտանիքները Վեդու համայնքապետարանի կողմից կստանան աջակցություն՝ մասնակցելու կարուձևի, չրագործության և վարսահարդարման դասընթացների՝ ...
Մանրամասն |
|
15.11.24
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ,Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում 2024 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում 2023 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1.1 անգամ:Այս գազը կուտակվում է փակ տարածությունում արտահոսքի կամ ոչ լիարժեք այրման հետևանքով և ժամանակին այն չնկատելը կարող է լուրջ ինտոքսիկացիայի պատճառ դառնալ։Այն բավական արագ է տարածվում ու խառնվում է օդին, մինչդեռ թունավորման համար բավական է գազի անգամ չնչին քանակությունը։ Ժամանակին տուժածին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում թունավորումը կարող է ունենալ ծանր հետևանքներ:Հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները:✅Տեղադրեք CO-ի տագնապի ազդանշանիչներ հանգստի սենյակներում:✅Ամեն տարի ստուգեք ...
Մանրամասն |
|
15.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21,06,20214թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ դեկտեմբերի 17-ին ժամը 15։00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա «ԱՐՈՍԱ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ ք․Երևան, Կարապետ Ուլնեցի 31/4) (այսուհետ՝ Նախաձեռնող) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Վեդիի ավագ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային լսում։Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում ...
Մանրամասն |
|
11.11.24
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱԼ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ Վեդի համայնքը նախատեսում է սկսել մասնակցային բյուջետավորման գործընթաց 2025 թվականի համար, որը հնարավորություն է ընձեռում համայնքի բնակիչներին և շահագրգիռ կողմերին դառնալ այս գործընթացի մի մասը:Ավագանու որոշմամբ սահմանված որոշակի գումարի սահմաններում, կոնկրետ չափորոշիչներով և սահմանված ոլորտներով դուք ինքներդ կարող եք ներկայացնել առաջարկություն համայնքային այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ, և հենց ձեր առաջարկությունը կարող է արժանանալ հավանության և իրականացվել տրամադրվող բյուջեի շրջանակներում:Մասնակցային բյուջետավորման գործընթացը ևս մի հնարավորություն է ընձեռնում տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ապահովելու համայնքի բնակիչների մասնակցությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |