Այսօր: Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․«Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր», «Կինոարվեստի նախագծեր», «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր», «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։Մանրամասների համար անցեք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնի «Դրամաշնորհային ծրագրեր» ... Մանրամասն
22.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք ձեզ, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված ս/թ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 15-ը փակվելու է երթևեկությունը Հ-10, Վանաշեն-Այգավան - Հ-11 կմ 0+000 - կմ 1+000 հատվածում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

11.08.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը»։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել է նաև Դվինը։Ծրագրի ուժի մեջ մտնելու նախապայման են փաստաթղթերը ներկայացնելու նպատակով հանրային քննարկման անցկացումը և շահակիր կողմերի մասնակցության ապահովումը։Հաշվի առնելով վերոնշյալը, Արարատի մարզում՝ մարզպետարանում, կազմակերպվելու է հանրային քննարկում օգոստոսի 26-ին, ժամը 10։00-ին, որտեղ ակնկալվում է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների ներկայացուցիչների, տեղական բնակիչների ... Մանրամասն
08.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ուժի մեջ է մտել ՀՀ Զբոսաշրջության մասնին օրենքի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք սահմանում են պարտադիր կարգավորումներ զբոսաշրջության ոլորտում՝ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից: Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Հետևաբար, հորդորում ենք համայնքի տարածքում զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին առաջնորդվել հոդվածներով սահմանված պարտադիր պահանջներով:
25.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի’ բնակիչներ,

🕓ԺԱՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

📢Տեղեկացնում ենք, որ հուլիսի 27-ին Վեդի քաղաքի նորաբաց պուրակում նախատեսված Վարդավառի միջոցառումը տեղի կունենա սկսած 16:00-ից։

23.07.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մոտակա օրերին մարզի տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ ցերեկային ժամերին մինչև 38-40 աստիճան տաքություն։ Նման շոգ և չորային կլիմայական պայմանները նպաստում են հրդեհների առաջացման ռիկերի բարձրացմանը։Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով ... Մանրամասն
22.07.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի 20-ին ժամը 12:00-ին Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Լուսառատ, Գևորգ Չաուշ 43 ) տեղի կունենա «ՄԱՐ ԳՐՈւՊ 1» ՍՊ Ընկերության (գտնվելու վայրը՝ ՀՀ. Արարատի մարզ,գյուղ Նոր Կյանք, Արարատյան 104 petros.karagozyan.88@mail.ru) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ ... Մանրամասն
18.07.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ,սույն թվականի Հուլիսի 18-23-ը տարբեր ժամերի փորձարկվելու են համայնքի բնակավայրերում տեղադրված էլեկտրական շչակները։

Խնդրում ենք չանհանգստանալ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner