15.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
|
|
15.10.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ ս/թ-ի հոկտեմբերի 18-ին ժամը 15:00-ին համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ-ի նիստը: Նիստի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը. 1. Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի քննարկման մասին ԽՄ-ի անդամների գրանցումը՝ 14:30-ից սկսած:
|
|
10.10.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Վեդի համայնքի ավագանու 29.06.2022թ-ի N 69-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթներին համաձայն տեղեկացվում է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում:Հանրային լսման շրջանակներում կիրականացվի քննարկում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել Վեդի համայնքի բնակիչները և համայնքում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք:Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք հանրային քննարկման առարկայի ...
Մանրամասն |
|
01.10.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 09.10.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
|
|
10.09.24
Հայտարարություն
|
Հարգելի Վեդի համայնքի խաղողագործներ․ Մեկնարկել է 2024 թվականի խաղողի բերքահավաքը։ Մաղթում ենք առատ և առողջ բերք, ի շահ մեր քաղաքացիների բարօրության։ Հարգանքներով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին
|
|
02.09.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.09.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=d35b2382-50ce-4dd9-b96a-d12b49af1e2b
|
|
15.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքում՝ Վեդի քաղաքում և 18 գյուղական բնակավայրերում իրականացվում է թափառող կենդանիների հավաքում և տեղափոխում համայնքից դուրս, ուստի ավելորդ բարդություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք ձեզ ընտանի կենդանիները պահել ֆիքսված /կապած/ և սեփական տարածքի սահմաններում։ Հարգանքով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին
|
|
30.07.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ Վեդու համայնքապետարանում Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից վերջերս գործարկվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) նոր տարբերակ, որում ներառվել է նաև մանկապարտեզներ հաճախող երեխաների համար կատարվելիք վճարումներն առցանց եղանակով կատարելու գործիքակազմ։ՀԿՏՀ «Մանկապարտեզների կառավարում» բաժնում գեներացվում են QR կոդեր, որոնք տրամադրվել են համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներին տրամադրելու համար։QR կոդի կիրառմամբ ծնողը կարող է մուտք գործել իր երեխայի էջ և e-paymants պետական վճարումների էլեկտրոնային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |