Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.09.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=d35b2382-50ce-4dd9-b96a-d12b49af1e2b

15.08.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ․

Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքում՝ Վեդի քաղաքում և 18 գյուղական բնակավայրերում իրականացվում է թափառող կենդանիների հավաքում և տեղափոխում համայնքից դուրս, ուստի ավելորդ բարդություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք ձեզ ընտանի կենդանիները պահել ֆիքսված /կապած/ և սեփական տարածքի սահմաններում։

Հարգանքով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին

30.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ Վեդու համայնքապետարանում Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից վերջերս գործարկվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) նոր տարբերակ, որում ներառվել է նաև մանկապարտեզներ հաճախող երեխաների համար կատարվելիք վճարումներն առցանց եղանակով կատարելու գործիքակազմ։ՀԿՏՀ «Մանկապարտեզների կառավարում» բաժնում գեներացվում են QR կոդեր, որոնք տրամադրվել են համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներին տրամադրելու համար։QR կոդի կիրառմամբ ծնողը կարող է մուտք գործել իր երեխայի էջ և e-paymants պետական վճարումների էլեկտրոնային ... Մանրամասն
26.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ.

Այսօր՝ ս/թ-ի հուլիսի 26-ին, ժամը 14:00-ի սահմաններում, սոց/կայքերում տարածված տեսանյութի (Փոքր Վեդու «Զարթոնք» ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ում տեղի ունեցած միջադեպով) կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին իրազեկվելուց անմիջապես հետո Վեդի համայնքի ղեկավարը իր լիազորությունների շրջանակներում հետամուտ է լինելու դեպքի հանգամանքների բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին:

 

26.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📣 Հայտարարվել է Վեդի համայնքի ՈՒրցաձոր բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների մրցույթ։

ℹ️ ՍՈՒՅՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ: ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՑ` ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-30%, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ-70%
💰Գնման գին՝ 157.048.840 ՀՀ դրամ
📍 Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 26.08.2024թ. ժամը՝ 15:00
23.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ.

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ անշարժ գույքի /շենք, շինություններ, հողեր/ և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումները կարող եք կատարել անկանխիկ եղանակով՝ /բանկային քարտերով/ Վեդու համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում /նախկին գյուղապետարաններում/ տեղադրված ՊՕՍ/POS/-տերմինալների միջոցով:

19.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=f22a42d1-f53c-4a4c-bbbf-e9ce2e5e53b3

04.07.24 ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի  նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner