Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 345
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.09.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք որ, 2025թ․-ի սեպտեմբերի 10-ին ժամը 11։00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում(Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստ։

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10։00-ից։

02.09.25 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վեդի համայնքի ավագանու 29.06.2022թ-ի N 69-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթներին համաձայն տեղեկացվում է, որ սույն թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում:Հանրային լսման շրջանակներում կիրականացվի քննարկում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել Վեդի համայնքի բնակիչները և համայնքում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք:Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք հանրային քննարկման առարկայի ... Մանրամասն
02.09.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.09.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. 

29.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Վեդի համայնքի խաղողագործներ տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ   «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ՓԲ Ընկերությունը խաղողի մթերումը սկսում է սույն թվականի սեպտեմբերի 10-ից: Ուստի խնդրում ենք բնակավայրերի խաղողագործները հերթագրվեն իրենց բնակավայրերում, իսկ Վեդի քաղաքային բնակավայրի բնակիչները համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և Բնապահպանության բաժնում: Սիրով սպասում ենք Ձեզ:

29.08.25 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԺԾԾ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, մինչև համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, Վեդի համայնքի ավագանու 29.06.2022 թվականի N 69 որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի սեպտեմբերի 17-ին ժամը 15:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային բաց լսումներ՝ Վեդի համայնքի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման վերաբերյալ:Հանրային քննարկման թեմայի վերաբերյալ շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների, առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը: Հանրային լսումներին կարող են մասնակցել ... Մանրամասն
26.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․«Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր», «Կինոարվեստի նախագծեր», «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր», «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։Մանրամասների համար անցեք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնի «Դրամաշնորհային ծրագրեր» ... Մանրամասն
22.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք ձեզ, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված ս/թ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 15-ը փակվելու է երթևեկությունը Հ-10, Վանաշեն-Այգավան - Հ-11 կմ 0+000 - կմ 1+000 հատվածում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

11.08.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը»։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել է նաև Դվինը։Ծրագրի ուժի մեջ մտնելու նախապայման են փաստաթղթերը ներկայացնելու նպատակով հանրային քննարկման անցկացումը և շահակիր կողմերի մասնակցության ապահովումը։Հաշվի առնելով վերոնշյալը, Արարատի մարզում՝ մարզպետարանում, կազմակերպվելու է հանրային քննարկում օգոստոսի 26-ին, ժամը 10։00-ին, որտեղ ակնկալվում է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների ներկայացուցիչների, տեղական բնակիչների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner