Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 24-ի N 263-Լ կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի բյուջեով նախատեսված ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» հավելվածի 2-րդ գլխի 5-րդ կետի դրույթները, ինչպես նաև Վեդի համայնքի 2024 թվականի աշխատանքի կատարողականի արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին միանվագ պարգևատրել համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 100 (հարյուր) տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |