Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավար Գ.Սարգսյանս, քննության առնելով Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պարզեցի.
1.Նկարագրական մաս.
Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանը (ծնված՝ 01.03.1977թ., ՀԾՀ՝ 1103770330), հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու իր պարտականությունը, ինչի կապակցությամբ 20.03.2025 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերությամբ, 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ:
Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանին ուղարկվել է ծանուցում՝ /հիմք 11.07.2025 թվականի թիվ 2451/ վարչական վարույթի հարուցման մասին, որով վերջինիս առաջարկվել է ներկայանալ վարչական գործով լսումներին և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանը վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել, վերջինիս ուղարկված նամակը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով։
Ղեկավարվելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով՝ կատարվել է հրապարակային ծանուցում azdarar.am-ով։
2.Պատճառաբանական մաս.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.1 Վեդի համայնքի, Լանջանիստ բնակավայրի կողմից 16.05.2025թ. տրված տեղեկանքի համաձայն, Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանին՝ նույն համայնքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-046-0105-0007/ հարկի գծով 2014-2020թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 18.029 /տասնութ հազար քսանինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 12.599 ՀՀ դրամ, տույժ՝ 5.430 ՀՀ դրամ:
2.2. Վեդի համայնքի, Լանջանիստ բնակավայրի կողմից 16.05.2025թ. տրված տեղեկանքի համաձայն, Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանին՝ նույն համայնքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-046-0105-0007/ հարկի գծով 2021-2024թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 9.842 /ինը հազար ութ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 7.940 ՀՀ դրամ, տույժ՝ 1.902 ՀՀ դրամ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 1-ին հոդվածի համաձայն` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Նույն Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։
Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․
«1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները:
2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։
Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․
«1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)
2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։
Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
4. Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-61-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Արմեն Լենդրուշի Հովհաննիսյանից հօգուտ Վեդի համայնքի բյուջե գանձել ընդամենը` 27.630 /քսանյոթ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ գումար՝ որպես Վեդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի հարկի պարտավորության գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: