Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1344-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2025 թվականի N 1344-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՔՆԱՐԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության դրույթներով, 14-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 15-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության դրույթներով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ մասի 1-ին կետով, 30-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետերով, 4-րդ մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Քնարիկ Ամիրյանը 2025 թվականի հուլիսի 21-ի N 2667 գրությամբ ծանուցվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը հավաստող փաստաթուղթը (հավաստագիրը) ներկայացնելու պահանջի մասին», սակայն ծանուցմամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի փաստաթուղթը (հավաստագիրը)՝ որոշում եմ.

1. 2025 թվականի հուլիսի 30-ից դադարեցնել «Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Քնարիկ Ամիրյանի լիազորությունները՝ լուծելով 2009 թվականի մայիսի 10-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. Հանձնարարել «Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝

2.1. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ:

3. Սույն որոշման օրինակը 3-օրյա ժամկետում պատշաճ կարգով հանձնել Քնարիկ Ամիրյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Քնարիկ Ամիրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner