Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մանվել Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Մանվել Մարտիրոսյանին տալ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում, Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայրի Ա. Խանջյան փողոց 29 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Մանվել Մարտիրոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մանվել Մարտիրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: