Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշումը և «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լյովա Գասպարյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ՝ 2025 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 123 հասցեում գտնվող գործող օբյեկտում (գազալցակայանում) սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն:
2. «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102234 հաշվեհամարին վճարել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լյովա Գասպարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: