Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 871-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 871-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.

1․Հայաստանի Հանրապետության Արարատի Մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 24-ի՝ «Գոռ Միշայի Տիրանցվանցին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին» N 157-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ ` հիմնական մասը,  1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթների, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրույթների և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Ս. Շահումյան փողոց 54 հասցեում գտնվող, 03-049-0031-0004 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում /սեփականության իրավունքի վկայական՝ թիվ 05102023-03-0080/ ինքնակամ կառուցված՝ 138․2քմ բնակելի տունը, 60․5քմ ծածկը, 2․0քմ զուգարանը, 3․2քմ հավաբունը և 16․5քմ անասնաշենքը կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով սեփականատեր Գոռ Միշայի Տիրանցվանցի /ծնված 24․10․1981թ./ դիմումը՝ որոշում եմ.

1.1․ 1․ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Ս. Շահումյան փողոց 54 հասցեում գտնվող, 03-049-0031-0004 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում /սեփականության իրավունքի վկայական՝ թիվ 05102023-03-0080/ ինքնակամ կառուցված՝ 138․2քմ բնակելի տան, 60․5քմ ծածկի, 2․0քմ զուգարանի, 3․2քմ հավաբնի և 16․5քմ անասնաշենքի նկատմամբ ճանաչել քաղաքացի Գոռ Միշայի Տիրանցվանցի սեփականության իրավունքը:

1.2․ 3․ ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը բնակելի տան համար սահմանել՝ 138,2x1028=142070 ՀՀ դրամ, օժանդակ շինություններ՝ 82,1x616,8= 50639 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 192709 ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner