Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գասպարյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գասպարյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի Երևանյան խճուղու 24 հասցեում գտնվող գործող օբյեկտում (բենզալցակայանում) բենզինի վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գասպարյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102234 հաշվեհամարին վճարել 200.000 (երկու հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ռուբիկ Գասպարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: