Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով,«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով Սասուն Բազիկյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1․ Թույլատրել անհատ ձեռնարկատեր Սասուն Բազիկյանին՝ 2025 թվականի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան 46շ/3 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում տեղադրել 1քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ։
2․ Անհատ ձեռնարկատեր Սասուն Բազիկյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 18․000(տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Սասուն Բազիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։