Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ,56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով քաղաքացի Վահե Սամվելի Նիկողոսյանի դիմումը. Վեդի համայնքի ավագանին որոշեց
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0288-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,74 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտնեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0,1 հա-ի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
2. 03-031-0288-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,1 հա մակերեսով հողամասում անասնաշենք կառուցելու նպատակով Վահե Սամվելի Նիկողոսյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: