Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Աիդա Պետիկի Բարեղյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի, Տիգրան Մեծի փողոց 11-13 հասցեում գտնվող, 03-004-0041-0036 կադաստրային ծածկագիրը կրող, Աիդա Պետիկի Բարեղյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշակության հողամասում մեկ հարկանի բնակելի տան և ջրեմոցի կառուցման նպատակով երկարաձգել 27. 01. 2023թ. N 16 շինարարության թույլտվությունը՝ 1 /մեկ/ տարի ժամկետով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Աիդա Բարսեղյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։