Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշման դրույթները և հաշվի առնելով Սամվել Հրանտի Եղիկյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-095-0335-0033-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.22665 հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Սամվել Հրանտի Եղիկյանին՝ մինչև 31.12.2025 թվականը:
2. Սահմանված կարգով քաղաքացի Սամվել Հրանտի Եղիկյանի հետ կնքել 03-095-0335-0033-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.22665 հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-095-0335-0033-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.22665 հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 5000 / հինգ հազար/ ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշմանը կից հողամասի հատակագիծը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Հրանտի Եղիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: