Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 309
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 461-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մարտի 2025 թվականի N 461-Ա

ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 27.01.2025 թվականի թիվ 01/11.1/1175-2025 գրությունը և հաշվի առնելով Հայկ Ավետիքի Թադևոսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Մ. Հովհաննիսյան փողոց 25 հասցեում գտնվող, Հայկ Ավետիքի Թադևոսյանին սեփականություն իրավունքով պատկանող /սեփ. վկայական N 26022025-03-0061/, 03-096-0006-0049 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.128475 հա մակերեսով հողամասում գտնվող՝ 03-096-0006-0049-001 կադաստրային ծածկագիր կրող 65.11 քմ մակերեսով տնտեսական շինության օգտագործման նպատակը փոփոխել և դասել դեղատան:

2․ Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հայկ Ավետիքի Թադևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner