Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի N 39-Ա որոշման դրույթները, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպված՝ «Տրանսպորտային միջոցի աճուրդ վաճառքի արդյունքները և աճուրդով վաճառելու մասին» թիվ 3 արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող VAZ մակնիշի 21214 տիպարի 259CR61 հաշվառման համարանիշի /նույնացման համար՝ XTA21240A1940009/ տրանսպորտային միջոցի օտարման աճուրդում հաղթող ճանաչել քաղաքացի Արմեն Հրաչյայի Համբարձումյանին՝ 583 200 /հինգ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով:
2. Տրանսպորտային միջոցի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 627 հաշվեհամարին:
3. Տրանսպորտային միջոցի աճուրդով օտարման արդյունքում հաղթող ճանաչված Արմեն Հրաչյայի Համբարձումյանի հետ կնքել նոտարական վավերացմամբ առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: