Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Սերոբյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Սերոբյանին 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի, Ա.Խանջյան փողոց 33 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել 1 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ :
2.Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Սերոբյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 9.000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Սերոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: