Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 358
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-096-0271-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Կարինե Լյուդվիգի Գյուլնազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում գտնվող, 03-096-0271-0015 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /0.1683 հա/ և խաղող /0.33 հա/ գործառնական նշանակության՝ ընդհանուր 0.4983 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.79 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner