Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի՝ թիվ 12-Ն հրամանով հաստատված հավելված N 2-ի 8.4 կետի, 2006 թվականի սեպտեմբերի 11-ի՝ թիվ 15-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի 2022 թվականի հունիսի 29-ի թիվ 915-Ա որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 8-րդ կետի դրույթները՝ որոշում եմ․
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի հերթական ատեստավորումն անցկացնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 14-ին անցկացվող ատեստավորման՝ համակարգչի միջոցով ձևավորված ատեստավորման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի հերթական ատեստավորում անցկացնելու նպատակով ձևավորված ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (անձնակազմի կառավարման գծով) Հերմինե Հակոբյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։