Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վահագն Վերմիրի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի՝ 03-076-0072-0007 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել՝ Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայր, Խ. Դաշտենցի փողոց, 39 բնակելի տուն հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142P4UKBBX/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վահագն Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։