Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նարեկ Մարգարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Նարեկ Մարգարյանին՝ Վեդի համայնքի, Ոսկետափ բնակավայրի, Անդրանիկի նրբանցք 1/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (շարժական տնակ) տեղադրել 1 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ՝ 01.05.2025-31.12.2025թթ.:
2.Անհատ ձեռնարկատեր Նարեկ Մարգարյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Նարեկ Մարգարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: