Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով «ԱՐ ԸՆԴ ՐԱՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Վահագն Գեղամյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. «ԱՐ ԸՆԴ ՐԱՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի Այգավան բնակավայրի, Արարատյան փողոցի 2 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. «ԱՐ ԸՆԴ ՐԱՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 9000 (ինը հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 9000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վահագն Գեղամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: