Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Աշոտ Հովհաննեսի Կալանդարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի 03-076-0152-0078 ծածկագիրը կրող /վկայական 2364611/ գյուղատնտեսական նշանակության 0.71հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Աշոտ Հովհաննեսի Կալանդարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։