Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արամ Փայլակի Ղարիբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Տափերական բնակավայր, Կենտրոնական փողոց, 8 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-093-0025-0005/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Տափերական բնակավայր, Կենտրոնական փողոց, 8/1 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03172HWCBWPP/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Տափերական բնակավայր, Կենտրոնական փողոց, 8/2 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03172EUXSX5R/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արամ Ղարիբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։