Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սեդա Ղազարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Սեդա Ղազարյանին՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի,Նոր Կյանք բնակավայրի, Արարատյան փողոցի 11 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել 3քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ։
2․Անհատ ձեռնարկատեր Սեդա Ղազարյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 6750 (վեց հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Սեդա Ղազարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։