Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վաչագան Ղահրամանի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց, 1-ին նրբանցք, 6 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-004-0091-0024/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Արարատյան փողոց, 1-ին նրբանցք, 6 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011TBSJYCH/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Արարատյան փողոց, 1-ին նրբանցք, 6/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011DM4RSWD/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: