Այսօր: Երկուշաբթի, 16 Մայիսի 2022թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում։

1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին։

2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը։ Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին։

2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ։

2015 թ. մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ ։

2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ։

2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ։

2019 թ. հունիսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ։

2021թ  փետրվարից  ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի  նախագահ ։

2022 թ հունվարի 5-ից Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

2022 թվականի մարտի 27-ի  համամասնական կարգով անցկացված ընտրություններում գլխավորելով  Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը  ընտրվել է Վեդի համայնքի ղեկավար ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ ։

 

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝(0234) 2-33-32, (0234) 2-37-71
Էլ. փոստ՝vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rambler.ru
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Վեդի համայնքի ղեկավարի աշխատասենյակ ,  ք․Վեդի Թումանյան 6 ,Չորեքշաբթի 14։30-ից 18։00-ն ։

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

13139

Լիազորությունների

Սկիզբ՝05/01/2022
Ավարտ՝

Կուսակցություն

Քաղաքացիական պայմանագիր

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6
(0234) 2-33-32
vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rambler.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner