Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ թիվ 1066-Ն որոշման 2-րդ կետի պահանջների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոխադրելու մարզային հանձնաժողովի 2025 թվականի մարտի 05-ի նիստի թիվ 1/2 արձանագրությունը և քաղաքացի Հենզել Արամայիսի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի՝ 03-071-0110-0008 ծածկագիրը կրող /վկայական՝ 0172706/ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,485 հա մակերեսով խաղողի այգին փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ վարելահողի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հենզել Արամայիսի Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։