Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1570-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 1570-Ա

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշման դրույթները և հաշվի առնելով  Արսեն Բաբկենի Բաղդասարյանի դիմումը՝ որոշում եմ․

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լանջանիստ  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-046-0142-0001-ից  կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 50.0 հա և  03-046-0142-0012-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.88000 հա  արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Արսեն Բաբկենի Բաղդասարյանին՝  մինչև 31.12.2025 թվականը:

2. Սահմանված կարգով քաղաքացի Արսեն Բաբկենի Բաղդասարյանի  հետ կնքել 03-046-0142-0001-ից  կադաստրային ծածկագիրը կրող 50.0 հա և 03-046-0142-0012-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.88000 հա հողամասի վարձակալության պայմանագիր:

3. 03-046-0142-0001-ից  կադաստրային ծածկագիրը կրող 50.0 հա և 03-046-0142-0012-ից կադաստրային ծածկագիրը կրող 0.88000 հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել  76 500/ յոթանասունվեց  հազար  հինգ  հարյուր/ ՀՀ դրամ:

4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշմանը կից հողամասի հատակագիծը:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում  Արսեն Բաբկենի Բաղդասարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner