Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մարյամ Հովսեփյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Մարյամ Հովսեփյանին տալ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Նոր Կյանք բնակավայր, Արարատյան փողոց 57 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50-100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Մարյամ Հովսեփյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 18․000 (տասնութ հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարյամ Հովսեփյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: