Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N152-Լ որոշումը և «ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ Ընկերության տնօրեն Լյովա Գասպարյանի ներկայացրած հայտը` որոշում եմ.
1. «ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերությանը տալ՝ 2024 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 123 հասցեում գտնվող գործող օբյեկտում (գազալցակայանում) սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն:
2.«ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերությունից որպես տեղական տուրք գաձնել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: