Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 355
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ.-ի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լեռնահատկացման N ԼՎ-343 ակտը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրում գտնվող, Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, 03-034-0171-0012 կադաստրային ծածկագիրը կրող, րդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության 8 հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել «ՄԵԼԽ» ՍՊԸ-ին:

2. 03-034-0171-0012 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի վարձակալության ժամկետը սահմանել մինչը 2033 թվականի մարտի 20-ը /հիմք՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լեռնահատկացման N ԼՎ-343 ակտ/:

3. 03-034-0171-0012 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 190 000 /մեկ հարյուր իննսունինը հազար/ ՀՀ դրամ:

4. Սահմանված կարգով «ՄԵԼԽ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

5. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner