Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 8-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0026-0001 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տան, շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու եվ ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N 679-Ա որոշման հիմնական մասում գրված «0.26312» թիվը փոխարինել «0․259498» թվով, որոշման 1-ին կետում գրված՝ «0.26312» թիվը փոխարինել «0․259498» թվով, «0․02312» թիվը փոխարինել «0․019498» թվով, ինչպես նաև որոշման 2-րդ կետում գրված՝ «0.02312» թիվը փոխարինել «0․019498» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: